Աստանայում տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը 3 հուլիսի 2008 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հրավիրված են Ղազախստանի մայրաքաղաք` Աստանայի հիմնադրման 10-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբեկովը, որը հուլիսի 6-ին կտոնի իր ծննդյան տարեդարձը, Աստանայի հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկոյին կմասնակցեն նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները, ինչպես նաեւ Հորդանանի թագավոր Աբդալլա II-ը: Հոբելյանական միջոցառումների շրջանակներում նախատեսվում են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ: Այսպես, ըստ ռուսական աղբյուրների հաղորդագրությունների, արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Դմիտրի Մեդվեդեւի բանակցությունների մասին Հորդանանի եւ Թուրքիայի նախագահների հետ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, հղում անելով Ղազախստանի ԶԼՄ-ներին: Նշենք, որ նախագահի պաշտոնում սա կլինի Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ: Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Մոսկվայում Հայաստանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը դեմ չէ պատմական հանձնաժողովի ձեւավորմանը, սակայն միայն հայ-թուրքական սահմանի բացումից հետո: Սերժ Սարգսյանը մոտ ապագայում մտադիր է նոր քայլեր ձեռնարկել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: «Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը միասին դիտելու համար»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |