Թուրքիան ուզում է, որ ԱՄՆ-ն Անկարային փոխանցի իր ռազմակայանները Սիրիայում![]() 8 հունվարի 2019 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինն Անկարայում գտնվող ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ քննարկել է Սիրիայում ամերիկյան ռազմակայանների ապագայի հարցը՝ այդ երկրից ԱՄՆ զորքերի հեռանալուց հետո: Ըստ Hurriyet-ի, Բոլթոնի հետ բանակցություններում Թուրքիան հարցում է ուղղել Վաշինգտոնին՝ Սիրիայում գործող ամերիկյան ռազմակայաններն Անկարային փոխանցելու կամ դրանք ոչնչացնելու վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բոլթոնն Անկարայում բանակցել է Քալինի հետ պատվիրակությունների կազմում: Նախապես հայտարարված համատեղ մամուլի ասուլիսը չեղարկվել է: «Մենք ուրախ ենք, որ ԱՄՆ-ն որոշել է դուրս բերել իր զորքերը Սիրիայից, բայց ինչպես է դա տեղի ունենալու, ի՞նչ է լինելու Սիրիայում ԱՄՆ ռազմակայանների հետ: Դրանց ճակատագիրը, ինչպես նաև այլ հարցեր, պետք է լուծել, և այսօր մենք դա բազմակողմանի քննարկել ենք: Մեր զինվորականները շարունակում են երկկողմ բանակցությունները, բայց կա մի քանի կարևոր սկզբունք՝ առաջին հերթին քաղաքական միասնությունն ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,-ասել է Քալինը լրագրողներին: Ըստ նրա, հարկավոր է մաքրել Սիրիան ահաբեկչական խմբավորումներից և «այս հարցում կանգ առնել չի կարելի»: 2018-ի դեկտեմբերի կեսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայում ԻՊ հանդեպ հաղթանակի մասին՝ հայտարարելով, որ դա ամերիկացի զինվորականների ներկայության միակ ապտճառն էր այդ երկրում: Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը հայտնեց, որ ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել զորքերը Սիրիայից, սակայն, հաղթանակը ԻՊ հանդեպ, չի նշանակում կոալիցիայի փլուզում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |