ԵԱՀԿ ԽՎ նոր նախագահ է ընտրվել Պորտուգալիայի նախագահ Ժոաո Սուարեսը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանի ընթացքում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ է ընտրվել Պորտուգալիայի ներկայացուցիչ Ժոաո Սուարեսը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունից: Այս պաշտոնում Ժոաո Սուարեսը փոխարինել է Գորան Լենմարկերին, ով այդ պաշտոնն զբաղեցնում էր ավելի քան երկու տարի:



«Ես շատ եմ հավատում ԵԱՀԿ-ին եւ Խորհրդարանական վեհաժողովի գործունեությանը: Երկխոսություն պահպանելով կազմակերպության բոլոր անդամ-պետությունների միջեւ, ապահովելով ԵԱՀԿ հիմնական սկզբունքների հարգանքը եւ քայլեր ձեռնարկելով` ուղղված հակամարտությունների կարգավորմանը, ԵԱՀԿ ԽՎ-ն մեծ դերակատարություն ունի Կազմակերպության ապագայում, եւ մեր խնդիրն է շարունակել աշխատանքը, որն սկսվել է 1975 թվականին»,- նշել է Ժոաո Սուարեսը:



Նստաշրջանի ժամանակ ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ չորս փոխնախագահ. Կասիմ-Ջոմարտ Տոկաեւ (Ղազախստան), Վոլֆգանգ Գրոսսրուկ (Ավստրիա), Պիա Կրիստմաս Մոելեր (Դանիա) եւ Օլեխ Բիլորուս (Ուկրաինա):
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---