Մխիթարյանի գոլը՝ «Արսենալի» լավագույնը դեկտեմբերին![]() 9 հունվարի 2019 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլն ակումբի կազմում լավագույնն է համարվել 2018-ի դեկտեմբերի գոլերից: Այդ են վկայում քվեարկության արդյունքները, որոնք հրապարակվել են լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքում: Լավագույնն է համարվել Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սաուտհեմփթոնի» հետ խաղում, որտեղ հայ կիսապաշտպանը 2 գոլի հեղինակ է դարձել: Դա Մխիթարյանի առաջին դուբլն էր Անգլիայի առաջնությունում: Մինչդեռ բրիտանական The Sun պարբերականի տեղեկություններով, Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից»: Ըստ պարբերականի, «Արսենալը» ցանկանում է գնել հայտնի իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին, ինչն էլ կարող է պատճառ հանդիսանալ Մխիթարյանի ծառայություններից հրաժարվելու համար: Ըստ բրիտանակնա պարբերականի Սուարեսը կարող է միանալ թիմին արդեն 2019-ի հունվարին: «Սուարեսի ժամանումը կհանգեցնի նրան, որ Հենրիխ Մխիթարյանը կլքի «Արսենալը»,-ասվում է հրապարակման մեջ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |