«Օսկարը» 30 տարում առաջին անգամ առանց հաղորդավարի կհանձնեն![]() 10 հունվարի 2019 - 17:52 AMT PanARMENIAN.Net - «Օսկարի» հանձնումը 30 տարում առաջին անգամ առանց հաղորդավարի կանցնի, հայտնում է Variety-ին սեփական աղբյուրների վրա հղումով: Փոխարենն ակադեմիան անվանի հյուրերի կհրավիրի, որոնք կհայտարարեն հավակնորդներին և կատակներ կանեն՝ զվարճացնելով հանդիսատեսին: «Օսկարը» զրկվեց հանդիսավարից դեռևս դեկտեմբերի 7-ին, երբ կատակերգու Քևին Հարթը կամավոր հրաժարվեց վարել արարողությունը, քանի որ իր թվիթերյան էջում 2009-2011թթ. բացասաբար է արտահայտվել ԼԳԲՏ հանրության մասին: Մինչ օրս նոր թեկնածուի մասին խոսք չի եղել, գրում է daily.afisha.ru-ն: Վերջին անգամ «Օսկարը» հանդիսավար չի ունեցել 1989-ին՝ այն ժամանակ պրոդյուսեր Ալան Քարն ու ռեժիսոր Ջեֆ Մարգուլիսը 11 րոպեանոց բացման երաժշտական համար էին պատրաստել, որը քննադատների բացասական արձագանքին արժանացավ: «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |