Հուլիսի 5-ին Երեւան կժամանի Չեխիայի արտգործնախարարը

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ծրագրված են նաեւ պատվիրակության այցելությունները Մեծ Եղեռնի հուշահամալիր, Փարաջանովի տուն-թանգարան, Երեւանի կոնյակի գործարան:





Հուլիսի 7-ին, Զարգացման հայկական գործակալությունում տեղի կունենա հայ-չեխական բիզնես ֆորումի բացումը, որտեղ Չեխիայի եւ Հայաստանի ԱԳ նախարարները հանդես կգան ելույթով:
 Ուշագրավ
---