Հայտնի ֆրանսիացի բլոգերը հոլովակ է նկարահանել Հայաստանի մասին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայտնի ֆրանսիացի ճանապարհորդ բլոգեր Tolt-ը գեղեցիկ տեսահոլովակ է նկարահանել Հայաստանի մասին՝ վերնագրելով այն «Մի գնացեք Հայաստան»: Հոլովակի տեքստը կառուցված է հակադրության սկզբունքով: Թեև հոլովակը կոչվում է «Մի գնացեք Հայաստան»՝ գեղեցիկ կադրերը հակառակն են ապացուցում: Օրինակ, ասվում է, որ Հայաստանը չունի լավ գինի ու գինեգործություն և ցուցադրվում են գինու մառաններն ու խաղողի դաշտերը: «Մի գնացեք Հայաստան՝ բնությունը գունեղ չէ, Հայաստանը չունի հարուստ պատմություն, չունի գինեգործության ավանդույթներ և համեղ խոհանոց»,-ասվում է տեսանյութն ուղեկցող ենթագրերում՝ էլ ավելի հզորացնելով ներկայացվող կադրերի դրական ազդեցությունը: Եվ վերջում բլոգերը գրել է«Մի գնացեք Հայաստան, թե չէ չափից շատ բան կունենաք պատմելու»; ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |