Ռուսաստան-ԵՄ երկխոսության հիմնական թեմաներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է

PanARMENIAN.Net - Այսօր Բրյուսելում կկայանա Եվրամիություն-Ռուսաստան երկխոսության հերթական փուլը: Գերակայություններից մեկը կլինի Ռուսաստանի եւ Եվրամիության համագործակցությունը սառեցված հակամարտությունների կարգավորման ոլորտում; Հիմնականում կողմերը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նշենք, որ Եվրամիության այժմյան նախագահ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկն է: Բանակցություններում Եվրամիության պատվիրակությունը կգլխավորի Բենիտա Ֆերերո-Վալդները, իսկ Ռուսաստանինը` ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ադրբեջանակն ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---