ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներին Ադրբեջանից արտաքսելու դեպքերը11 հունվարի 2019 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Բաքվի օդանավակայանից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներին արտաքսելու դեպքերին, ասել է, որ դա «մարդու իրավունքների կոպիտ խախտում է», հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»: «Ես նման դեպքերի վերաբերյալ մեծ քանակությամբ հաղորդագրություններ եմ տեսել, այդ թվում նաև՝ սոցիալական ցանցերում: Տոնական օրերի ընթացքում նույնպես նման միջադեպ է գրանցվել, նման միջադեպեր գրանցել ենք նաև նախկինում»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ իրենք պարբերաբար հրավիրել են ադրբեջանական կողմի ուշադրությունը ստեղծված իրավիճակի վրա: Երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այս գործելաոճը հակասում է ռուս-ադրբեջանական մի շարք պայմանագրերի և համաձայնագրերի ոգուն: Դեկտեմբերի 29-ին Ադրբեջան մուտք գործել չեն թողել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Քրիստինե Գևորգյանին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |