Հարավային Օսեթիայի մայրաքաղաքը հուլիսի լույս 4-ի գիշերը ենթարկվել է գնդակոծության, կան սպանվածներ 4 հուլիսի 2008 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հարավային Օսեթիայում հայտարարվել է համընդհանուր մոբիլիզացիա հուլիսի լույս 4-ի գիշերը Ցխինվալի գնդակոծության պատճառով, որի արդյունքում, ըստ հարավ-օսական կողմի, զոհվել են առնվազն երկու հոգի (այլ տվյալներով, զոհվածներն երեքն են): Չճանաչված հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին, ինչպես նաեւ հարավ-օսական լրատվության եւ մամուլի կոմիտեի նախագահ Իրինա Գագլոեւան սպառնացել են, որ եթե չճանաչված հանրապետության տարածքի գնդակոծությունները կրկնվեն, հակամարտության գոտի կմտցվի ծանր ռազմատեխնիկա, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Գնդակոծությունը տեւել է մինչեւ հուլիսի 4-ի 02:30-ը: Ըստ հարավ-օսական կողմի, արկերը վնասել են 9 բնակելի տուն, կրակը տեղացել է հրանոթներից ու ականանետներից վրացական Նիկոզի գյուղի կողմից: Վրացական աղբյուրները հայտարարում են, որ Ցխինվալիի ուղղությամբ կրակ է բացվել ի պատասխան վրացական գյուղերի գնադակոծության: Մասնավորապես, անցած գիշեր գնդակոծվել են Էրեդվի եւ Վանատի բնակավայրերը: Հակամարտության գոտու խաղաղապահ ուժերը բերվել են մարտական պատրաստվածության: Խաղաղապահների հրամանատարությունը կոչ է անում հակամարտող կողմերին շտապ կերպով բանակցություններ սկսել: Նշվում է, որ հուլիսի 3-ի օրվա երկրորդ կեսին վրացական կողմը միակողմանի կարգով առանց իրազեկման ավելացրել է ուժային կառույցների աշխատակիցների քանակը Հարավային Օսեթիայի որոշ բնակավայրերի շրջանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |