ՀՀ-ն քննարկում է IKEA-ի հետ գործակցությունը

ՀՀ-ն քննարկում է  IKEA-ի հետ գործակցությունը

PanARMENIAN.Net - Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը շվեդական հայտնի IKEA ընկերության միջազգային կապերի գծով տնօրեն Էհսան Թուրաբազի հետ քննարկել է ընկերության և Հայաստանի միջև գործակցությունը։

Բալայանը թվիթերյան իր գրառման մեջ նշել է, որ գործակցության ձևավորման ուղղությամբ արդեն արվել է առաջին քայլը։

IKEA-ն բազմաթիվ ապրանքատեսակներ ներկայացնող ընկերությունների խումբ է։ Այն հիմնադրվել է 1943 թվականին՝ Ինգվար Քեմփրադի կողմից։ Ընկերությունն ունի մոտ 208,000 աշխատակից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---