Թեհրանի մոտ Boeing 707 է կործանվել![]() 14 հունվարի 2019 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Թեհրանի արվարձանում Boeing 707 է կործանվել: Աղետը տեղի է ունեցել Սաֆադաշտ քաղաքի շրջանում՝ Իրանի մայրաքաղաքի արվարձանում: Ինքնաթիռը չի կարողացել արգելակել թռիչքուղու վրա և բախվել է քաղաքային շինություններին, հայտնում է Lenta.ru-ն իրանական ILNA գործակալության վրա հղումով: «Մենք վստահ ենք, որ ինքնաթիռը ուղևորատար չէր»,-հայտարարել է Մաջիթաբա Հալիդին արտակարգ իրավիճակների գործակալությունից: Ըստ պարբերակակի, ինքնաիթռը բեռնատար է եղել և Բիշքեկից Թեհրանի արվարձանում գտնվող Քերեջ քաղաք էր ուղևորվում: Ինքնաթիռում 16 մարդ է եղել՝ անձնակազմի անդամները: Նրանց ճակատագիրը դեռ հայտնի չէ: Ինքնաթիռի վթարի պատճառ կարող էին դառնալ օդաչուի գործողությունները վայրէջքի ժամանակ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |