ՌԴ և Ճապոնիայի ԱԳ նախարարները քննարկել են խաղաղ պայմանագրի մասին բանակցությունները

ՌԴ և Ճապոնիայի ԱԳ նախարարները քննարկել են խաղաղ պայմանագրի մասին բանակցությունները

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տարո Կոնոյի հետ հանդիպմանը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանձնարարականը՝ 1956թ. հռչակագրի հիման վրա խաղաղ պայմանագրի մասին բանակցություններն արագացնելու վերաբերյալ:

«Մենք ավարտել ենք Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյի հետ տևական բանակցությունները, որոնք նվիրված էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանձնարարականի կատարմանը»,-ասել է Լավրովը մամուլի ասուլիսում:

ՌԴ և Ճապոնիայի միջև խաղաղ պայմանգրի կնքմանը խանգարում է դեռևս երկրորդ համաշխարհայինի տարիներից չկարգավորված տարածքային վեճը Կուրիլյան կղզիների շուրջ:

Տոկիոն հավակնում է կուրիլյան Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ և Խաբոմաի կղզիներին, իսկ Մոսկվան պնդում է, որ կղզիները ԽՍՀՄ տարածք են դարձել Երկրորդ համաշխարհայինի արդյունքում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---