Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների կանխարգելման Էլի Վիզելի ակտը![]() 16 հունվարի 2019 - 12:12 AMT PanARMENIAN.Net - 2019թ. հունվարի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը (Elie Wiesel Genocide and Atrocities Prevention Act): Այս ակտը ընդունվել է Սենատի ու Սպիտակ տան կողմից, ասվում է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ֆեյսբուքյան էջում: : Էլի Վիզելի բազմիցս հանդես է եկել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով: Ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտի դրույթներն են՝ • Ստեղծել զանգվածային վայրագությունների կանխարգելման հանձաժողով (Task Force): • Հանձնաժողովի ղեկավարումը կստանձնի ԱՄՆ պետքարտուղարը: Պետքարտուղարը, համագործակցելով հանձնաժողովի անդամների հետ, 180 օրվա ընթացքում պարտավորվում է է Կոնգրեսին ներկայացնել զեկույց, որում կամփոփվի ԱՄՆ կառավարության կատարած աշխատանքները և ջանքերը զանգվածային վայրագությունները կանխարգելելու ուղղությամբ: • Վերապատրաստման դասընթացներ իրականացնել Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների շրջանում: • National Intelligence-ի նախագահը պարտավորվում է Կոնգրեսին տարեկան զեկույց ներկայացնել ՝ նշելով զանգվածային վայրագությունների և ցեղասպանության վտանգի տակ գտնվող երկրները: • Հիմնել ճգնաժամերի հաղթահարման համընդհանուր հիմնադրամ: Հիմնադրամը միջոցներ կտրամադրի կոնֆլիկտների և ճգնաժամերի հաղթահարման համար: Դեռևս 2010թ.-ից հիմնադրամը ոչ պաշտոնական գործունեություն է ծավալել՝ միաժամանակ աջակցելով Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը, Գվինեային և Հորդանանին: Էլի Վիզելը ազգությամբ հրեա գրող, լրագրող, հասարակական գործիչ, պրոֆեսոր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է, Հոլոքոստի վերապրող: Հայտնի է Հոլոքոստի, ցեղասպանագիտության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր աշխատություններով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |