Երևանում փոքր և միջին բիզնեսին տեղական տուրքերի արտոնություն է տրվել

Երևանում փոքր և միջին բիզնեսին տեղական տուրքերի  արտոնություն է  տրվել

PanARMENIAN.Net - Հունվարի 15-ի Երևանի ավագանու արտահերթ նիստում միաձայն հաստատվել է փոքր և միջին բիզնեսին տեղական տուրքերի արտոնություն տալու նախագիծը, ըստ որի 115 մլն դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող տնտեսվարողները 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափի արտոնություն կունենան:

Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 58.3%-ի չափով, առևտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ 72.9%-ի չափով, հանրային uննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 70%-ի չափով:

Նախագծով սահմանվել են նաև արտոնություններ այն տնտեսվարողների համար, որոնք ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվել կամ գրանցվել են 2019 թվականի հունվարի 1-ից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---