Հայկական Renderforest-ը` աշխարհի 100 լավագույն ընկերությունների ցանկում16 հունվարի 2019 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային հեղինակություն ունեցող G2crowd հարթակը Հայաստանում հիմնադրված Renderforest ստարտափը դասել է 2019 թվականի աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների թվին (Best Software Companies 2019 Awards)։ G2crowd-ը աշխարհի առաջատար բիզնես-վերլուծական հարթակներից է, որը վարկանիշների է դասակարգում ընկերություններին՝ հիմնվելով իրական ժամանակում անկողմնակալ օգտատերերի կողմից տրված օբյեկտիվ գնահատականների։ Հայկական Renderforest-ը մի քանի հորիզանականով գերազանցել է Facebook սոցիալական ցանցին: Առաջին հորիզոնականում է Google ընկերությունը։ Renderforest-ը վիդեո անիմացիաներ, լոգո ստեղծման, ինչպես նաև կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող օնլայն «Երեքը մեկում» բրենդավորման հարթակ է։ Հարթակում ինտեգրված արհեստական ինտելեկտը, «հասկանալով» օգտատերերի նախընտրությունները, առաջարկում է լոգոյի տարբերակներ, վիդեո անիմացիաներ և վեբ կայքերի պատրաստի օրինակներ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |