ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների համաձայնությունը18 հունվարի 2019 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Փարիզում հունվարի 16-ին՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մամուլի քարտուղար Ստեֆան Դուջարիկի տարածած հայտարարության մեջ, հայտնում է Panorama.am-ը։ «Գլխավոր քարտուղարը գնահատում է կողմերի շարունակական հանձնառությունը՝ երկար ձգվող Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու և հատկապես ողջունում է նախարարների համաձայնությունը՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ։ Գլխավոր քարտուղարը վերահաստատել է նաև Միավորված ազգերի կազմակերպության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին: Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը: Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար Մայիսի 9-ին Հրապարակում համազգային հանրահավաք է լինելու Հանրահավաքը կմեկնարկի 16։00–ին Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% |