Ռաուլ դե Լուցենբերգեր. Հայաստանին չի սպառնում Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի դադարեցումը 8 հուլիսի 2008 - 18:33 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանին չի սպառնում Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի դադարեցումը Եվրախորհրդի ԽՎ 1620 բանաձեւի հանձնարարականները չկատարելու դեպքում»,- հայտարարել է այսօր Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում: Նրա խոսքերով, Հայաստանն ու Եվրահանձնաժողովը կնքել են Գործողությունների ծրագիր Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունները կախված են նրանից, թե որքան արդյունավետ եւ արագ կիրականացվեն Գործողությունների ծրագրի պահանջները:«Այս պատճառով, չեմ կարծում որ Եվրոպական հարաեւանությանն ինչ-որ բան սպառնում է»,- ընդգծել է Ռաուլ դե Լուցենբերգերը: Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին աջակցել Գործողությունների ծրագրի իրականացման հարցում, եւ այս տարվա աշնանը եվրոպացի փորձագետները կժամանեն Հայաստան բարեփոխումներին աջակցելու համար: Ռաուլ դե Լուցենբերգերը նաեւ նշել է, որ Հայաստանին աջակցելու համար այսօր հատուկ մեխանիզմ է մշակվում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |