Խողովակաշարի պայթյուն՝ Մեքսիկայում. 20 զոհ կա![]() 19 հունվարի 2019 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայի Տլաուելիլպան քաղաքում խողովակաշարի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, 60-ից ավելին՝ վիրավորվել: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում է հայտնել Իդալգո նահանգի նահանգապետ Օմար Ֆայադը: Պայթյունը տեղի է ունեցել Tula շաքարի գործարանի հարևանությամբ: Աղետի պատճառը եղել է այն, որ տեղի բնակիչներից մեկը փորձել է բենզին լցնել իր տարայի մեջ խողովակաշարում առաջացած անցքից: Ինչպես կարծում են տեղական իշխանությունները, անցքն ավելի վաղ բացել էին բենզինի գողերը, գրում է Deutsche Welle-ն: Բենզինի գողությունը մեծ խնդիր է դարձել Մեքսիկայում: Ըստ Pemex կոնցերնի, 2018-ին յուրաքանչյուրը կես ժամը մեկ բենզինի գողության փաստ է գրանցվել: Իդալգո նահանգի նահանգապետը կոչ է արել բնակիչներին կասեցնել բենզինի գողությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |