Սերժ Սմեսով. Բաքվի ռազմատենչ հայտարարությունները խանգարում են Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը

Սերժ Սմեսով. Բաքվի ռազմատենչ հայտարարությունները խանգարում են Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը PanARMENIAN.Net - «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները չեն կարող աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: Ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ ադրբեջանական կողմի նման հայտարարությունները խանգարում են հակամարտության կողմերին փոխզիջում գտնել: «Դա ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների դիրքորոշումն է, եւ միջնորդների բոլոր ջանքերը ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ամփոփել է Սերժ Սմեսովը:
 Ուշագրավ
---