Թբիլիսիում ծեծել և կողոպտել են 93-ամյա վետերան Սերգո Միրզոյանին![]() 21 հունվարի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և կողոպտել են Մեծ հայրենական պատերազմի 93-ամյա վետերան Սերգո Միրզոյանին: Ըստ վրացական ԶԼՄ-ների, դիմակավորված երկու հանցագործները լուսադեմին ներխուժել են Միրզոյանի բնակարան, ծեծել են նրան, կապել, որից հետո գողացել արժեքավոր իրեր և մոտ 700 լարի (մոտ 265 դոլար), գրում է «Ինտերֆաքսը»: Տուժածի հարևանները պատմել են լրագրողներին, որ վետերանն ինքն է ոստիկանություն կանչել, երբ կողոպտիչները հեռացել են: Նա պատմել է, որ այն գումնարը, որ գողացել են իրենից, իր մի քանի ամսվա կուտակված կենսաթոշակն էր: Վրաստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ հետաքննությունը շարունակվում է ՔՕ 179 (կողոպուտ) հոդվածով: Միրզոյանը, չնայած տարիքին, Վրաստանում անցկացվող վետերանների միջոցառումների ակտիվ մասնակից է: Նա մեծ թվով պարգևներ ունի, պարբերաբար այցելում է Թբիլիսիի Հաղթանակի զբոսայգի, բազմիցս հրավիրվել է հեռուստատեսություն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |