Չավուշօղլու. Քանի ԼՂ խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կարգավորել ՀՀ հետ հարաբերությունները

Չավուշօղլու. Քանի ԼՂ խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կարգավորել ՀՀ հետ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին՝ հայտարարելով, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կարգավորել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները:

Այդ մասին Չավուշօղլուն խոսել է Անթալիայում ուսանողների հետ հանդիպմանը: Չավուշօղլուն նաև հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու մեջ, հայտնում է Ermenihaber-ը:

Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է. «Գոյություն ունեցող որոշ խնդրիների կարգավորման համար պետք է նախաձեռնող լինել: Բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանելը: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և ոչ էլ կարգավորում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում: 2019-ին այս հարցերում ավելի հետևողական ենք լինելու»։

Չավուշօղլուն հանդիպմանը խոսել է նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Կովկասում տիրող իրավիճակի մասին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---