Թուրքիան համաձայնվել է մասնակցել Միջերկրածովյան միության առաջին գագաթնաժողովին 9 հուլիսի 2008 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Փարիզ հուլիսի 13-ին բացվող Միջերկրածովյան միության առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, որը հիմնում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը, Էրդողանի ներկայությունը մեծ աջակցություն կտա նախագծին, որը կնքվելու է երկուշաբթի` հուլիսի 14-ին: Իր համաձայնությունն է տվել նաեւ Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկը: Միությունում կընդգրկվեն եվրոպական եւ միջերկրածովյան պետություններ: Միակ առաջնորդը, ում ժամանումը գագաթաժողովին չի ենթադրվում, կլինի Լիվիայի նախագահ Մուամար Կադաֆին:Նիկոլա Սարկոզին ենթադրում է, որ Թուրքիան կդառնա Միջերկրածովյան միության անդամ ԵՄ-ին անդամակցելու փոխարեն: Միության ստեղծման մասին միտքը Սարկոզին հնչեցրեց իր երդմնակալության արարողության ելույթի ժամանակ անցյալ տարվա մայիսին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |