Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունը![]() 23 հունվարի 2019 - 11:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի․ փոխերենը պետությունը գումարը մի շարք բուժհիմնարկներում կվճարի ամբողջությամբ: 2019 թվականին պետությունը այդպիսի վիրահատությունների համար նախատեսում է հատկացնել 1․8 մլրդ դրամ։ «Նախկինում պետությունը ուռուցքաբանական վիրահատության համար վճարում էր գումարի շատ քիչ մասը: Եվ տրամաբանական չէր դա կոչել պետպատվեր: Հիմա որոշվել է, որ այդ գումարի մեծ մասը ծախսվելու է համավճարը հանելու համար: Հիմա, եթե կարիք կլինի ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, ապա վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի»,- ասել է Թորոսյանը: Պետությունը կփոխանցի գումարն ամբողջությամբ ու շուկայական գներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |