Պեսկով. Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա![]() 23 հունվարի 2019 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հունվարի 25-ի աշխատանքային օրակարգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում առայժմ չկա: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: «Որքան գիտեմ, ՌԴ նախագահի հետ բանակցություններ չեն նախատեսվում: Դուք գիտեք, որ նրանք հաճախ են շփվում, և հեռախոսով, և շատ հաճախ հանդիպում են: Ուրբաթը բավականին հագեցած օր է նախագահի համար, ուստի չգիտեմ, կլինեն արդյոք ինչ-որ փոփոխություններ, առայժմ նման շփումներ չեն համաձայնեցվել»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նվոոստին: Վարչապետ Փաշինյանը կայցելի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայան և հանդես կգա ելույթով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բարձրագույն մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |