Յուսուֆ Ղալաչօղլուն հայտարարում է, թե առաջարկություններ է ստանում «իսկական ցեղասպանության» ուսումնասիրման վերաբերայլ

PanARMENIAN.Net - Իրավիճակը Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում փոխվել է: Այդ մասին հայտարարել է Թուրք պատմաբանների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Ղալաչօղլուն: «Ես առաջարկություններ եմ ստանում դաշնակներից «ճշմարիտ ցեղասպանության» ուսումնասիրման վերաբերայլ: Այդքան էլ հեշտ չէ ստիպել Թուրքիային ճանաչել հայերի ցեղասպանությունը: Եվ հայերի համար հեշտ չի լինի «իրենց իսկ եփած շիլայից ետ կանգնել»: Ես այսպես եմ գնահատում հարցը: Եթե հայերն անկեղծ են, դա շատ շուտով կպարզվի: Ես չեմ հավատում Սերժ Սարգսյանի անկեղծությանը, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Թուրքիայի այժմյան սահմանները, վերջ չի տվել Լեռնային Ղարաբաղի օկուպացիային»,-ասել է նա: Թուրք պատմաբանը նշել է, որ ուսումնասիրության վերաբերյալ առաջարկներ ստացվում են ոչ թե Հայաստանից, այլ Արեւմուտքից. «Հայտնի է, որ հայկական սփյուռքի գլխավոր կոմիտեները գտնվում են ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում: Տեսնենք, թե որքան անկեղծ են նրանք մոտենում այս հարցին: Մենք վերաբերվում են Սարգսյանի առաջարկին նույն համատեքստում»,-ընդգծել է նա, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---