Մարկոս Պիզելլիի վիրահատությունը հաջող է անցել24 հունվարի 2019 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և ղազախական Ակտյուբինսկի «Ակտոբե» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, որը խաչաձև հյուսվածքների վնասվածք էր ստացել, վիրահատվել է Բրազիլիայում: Նրա վիրահատությունը Սան Պաուլուի կլինիկաներից մեկում հաջող է անցել: Արդեն վիրահատության հաջորդ օրը Մարկոսը սկսել է վերականգնման փուլը, որը, սակայն, ժամանակ կպահանջի, գրում է «Ակտոբեի» մամուլի ծառայությունը: Պիզելլին վնասվածքը ստացել էր 2018-ի հոկտեմբերի 16-ին Հայաստանի հավաքականի կազմում Մակեդոնիայի հետ հանդիպման ժամանակ, որն ավարտվել է 4:0 հօգուտ Հայաստանի: Պիզելլին գոլի հեղինակ դարձավ 12-րդ րոպեին, իսկ 22-րդ րոպեին հեռացավ մարզադաշտից պատգարակի վրա: Ղազախստանում նախորդ խաղաշրջանում Պիզելլին 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ է դարձել 24 խաղում: Նա ճանաչվել է Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ: Իսկ 2018-ի արդյունքներով Մարկոսը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն |