Հայաստանը պատրաստ է աջակցել Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին իր ուժերի ներածին չափով10 հուլիսի 2008 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետությանդեսպան, տիկին Անդրեա Վիկտորինին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին` ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում գործող գերմաներեն լեզվի ուսուցման դասասենյակին ցուցաբերվող շարունակական օժանդակության, ինչպես նաեւ ԳԴՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը բժշկական պարագաների անվճար տրամադրման, ռազմական կրթության ոլորտում համագործակցության` մասնավորապես բարձրագույն սպայական կազմի համար նախատեսված դասընթացների համար: Ս.Օհանյանը նշեց, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում զարգացնել համագործակցությունը հատկապես խաղաղապահ ոլորտում` իր ուժերի սահմաններում աջակցելով նա- Աֆղանստանում իրականացվող գործողություններին, որտեղ ԳԴՀ-ն եւս 1000-ով ավելացրել է իր զինծառայողների թիվը` հասցնելով այն 4.500-ի: Իսկ այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք «Համատեղ աղեղ եւ Համատեղ նիզակակիր 2008» զորավարժությանը Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը կնպաստի երկու երկրների զինված ուժերի փոխգործունակության զարգացմանը: Ս.Օհանյանը նաեւ բարձր գնահատեց ՀՀ-ում ԳԴՀ ռազմական կցորդ, գնդապետ Պ.Շվանի գործունեությունն ու ջանքերը` ուղղված Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ռազմական համագործակցության զարգացմանը: Կողմերը խոսեցին նաեւ Հայաստանի` եվրոպական կառույցների հետ համատեղ ծրագրերի միջոցով, մասնավորապես ՆԱՏՕ-ի հետ ԱԳԳԾ շրջանակներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ` փաստելով, որ ՀՀ պաշտպանական բարեփոխումները պետք է իրականացվեն եվրաատլանտյան չափանիշներին համապատասխան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |