Մխիթարյանը չի մասնակցի ՄՅՈւ հետ հանդիպմանը![]() 24 հունվարի 2019 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի ՄՅՈւ հետ առաջիկա խաղին: Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, հայտնում է football.london-ը: Հունվարի 25-ին «Արսենալն» իր դաշտում խաղալու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում: Մարզիչը ասել է, որ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել հանդիպմանը, քանի որ դեռ լիովին չի վերականգնվել ոտքի վնասվածքից հետո: Մխիթարյանը վնասել էր աջ ոտքի կոճը դեկտեմբերին Անգլիական լիգայի գավաթի «Տոտենհեմի» դեմ խաղում: Նշվում էր, որ լիարժեք վերականգնման համար ֆուտբոլիստին 6 շաբաթ կպահանջվի: Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.«Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու մարզադաշտ»: Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ գրել էին, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո կարող է մարզադաշտ վերադառնալ հունվարի 25-ին՝ իր նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում Մխիթարյանը վնասվածքից հետո վերսկսել էր մարզումները մարզասարքերի վրա: Իսկ վերջերս ֆուտբոլիստը վերադարձել է նաև լիարժեք մարզումներին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից»: Ըստ բրիտանական The Sun պարբերականի, «Արսենալը» ցանկանում է գնել հայտնի իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին, ինչն էլ կարող է պատճառ հանդիսանալ Մխիթարյանի ծառայություններից հրաժարվելու համար: Ըստ բրիտանակնա պարբերականի Սուարեսը կարող է միանալ թիմին արդեն 2019-ի հունվարին: «Սուարեսի ժամանումը կհանգեցնի նրան, որ Հենրիխ Մխիթարյանը կլքի «Արսենալը»,-ասվում է հրապարակման մեջ: Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |