Հայ Դատի հանձնախումբ. Արցախի հարցում պետք է նախապատրաստվել վատագույնին![]() 24 հունվարի 2019 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Արցախի հարցում պետք է հաշվի առնել պատմության դասերն ու աշխարհագրական դիրքը և նախապատրաստվել վատագույնին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին «խաղաղության նախապատրաստելու» անհրաժեշտության մասին հայտարարություններին: Նշվում է, որ խոսակցությունները «բնակչությանը խաղաղության նախապատրաստելու մասին» սին են, եթե չկա համապատասխան թափանցիկություն, որը հնարավորություն կտա հանրությանն իրապես հիմնավորված որոշումներ կայացնել: Ըստ Համբարյանի, առանց թափանցիկության այդպիսի կոչերը « դու կարող ես ինձ վստահել» , «բայց պարտադիր չէ ամեն ինչ իմանաս» արտահայտությունների միջակայքում են: Հստակ պատկերացում կազմելու համար, ըստ է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրենի, հարկավոր է ստանալ հետևյալ հարցերի պատասխանները. բանակցությունների հիմքում Մադրիդյա՞ն սկզբունքներն են ո՞րոնք են քննարկվող համաձայնագրի շրջանակները ինչպիսի՞ն է լինելու Արցախի դերը, Ալիևը հրաժարվե՞լ է իր «երբեք Արցախ» դիրքորոշումից, ո՞ր դրույթներն են առաջնային և որո՞նք` երկրորդական, ո՞րն է հետաձգվող հանձնառությունների իրականացման երաշխիքը, ի՞նչ երաշիքներ են առաջարկվելու նոր ագրեսիան կանխելու համար, որո՞նք են իրական ակնկալիքները խաղաղապահներց: Ըստ հեղինակի, նաև հարց է առաջանում, թե հաստատման դեպքում ինչպե՞ս է կյանքի կոչվելու համաձայնագիրը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: «Օրինակ, եթե Արցախը տարածք հանձնի, հարց է առաջանում, թե կկատարի արդյոք Ադրբեջանն Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ իր հանձնառությունները: Թե Բաքուն այդ այդ զիջումը որպես թուլություն կընկալի ու տարածքային նոր նկրտումներ կներկայացնի, մինչև որ Արցախն ամբողջությամբ, հայերով կամ առանց հայերի, չհայտնվի Բաքվի վերահսկողության տակ»,-ասվում է գրառման մեջ: Ըստ նրա, պետք է լավագույնի հույսը փայփայել, բայց Արցախի հարցում պետք է հաշվի առնել պատմության դասերն ու աշխարհագրական դիրքը և նախապատրաստվել վատագույնին: «Անխոհեմ մտածողության ժամանակը չէ»,-գրել է Համբարյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպմանը։«Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»- գրել է վարչապետը։ Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը: Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |