Ադրբեջանական կողմից կրկին խափանվել է ԵԱՀԿ մոնիտորինգը հայ-ադրբեջանական սահմանին10 հուլիսի 2008 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմից խափանվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում ս.թ. հուլիսի 10-ին, ժամը 1100 Չինարի գյուղի սահմանահատվածում (Տավուշի մարզ) իրականացվելիք մոնիտորինգը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Ադրբեջանական կողմը չի ներկայացել հանդիպման` պատճառաբանելով, թե իբր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իրենց անվտանգության երաշխիքներն ապահովող հայտագիր չի ներկայացրել:ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում հուլիսի 10-ին, ժամը 1100 Չինարի գյուղի սահմանահատվածում (Տավուշի մարզ) պետք է իրականացվեր մոնիտորինգ: Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Չինար գյուղի մոտ` ադրբեջանական դիրքերից կանխամտածված կրակ է բացվել, ինչի հետեւանքով զոհվել են գյուղի երկու բնակիչ` Լեւոն Պետրոսյանը եւ Ռաֆիկ Սոգոյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |