Վարչապետ. Վենեսուելայի և ՀՀ դեպքերի միջև ոչ մի ասոցիացիա չի կարող լինել25 հունվարի 2019 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայում ծավալվող իրադարձությունների և 2018-ին հայաստանյան իրադարձությունների միջև ոչ մի ասոցիացիա չի կարող լինել: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վենեսուելայի իրադարձությունները չի նմանեցնում այն հեղափոխությանը, որի առաջնորդն էր ինքը: «Ոչ մի ասոցիացիա չի կարող լինել պարզապես», - հայտարարել Հայաստանի վարչապետը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Բարեբախտաբար, մենք զոհեր, բախումներ չունեցանք, իսկ Վենեսուելայում եղել են զոհեր, ցավոք սրտի: Երկրորդ՝ ողջ գործընթացը, որ Հայաստանում տեղի ունեցավ, ամբողջովին՝ 100 տոկոսով, համապատասխանում էր երկրի օրենքներին և Սահմանադրությանը, իսկ Վենեսուելայում տեղի ունեցողը առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, թե որքանով է համապատասխանում Սահմանադրությանը: Առաջին հայացքից այնտեղ ամեն ինչ չէ, որ Սահմանադրության տրամաբանությանը համապատասխան է տեղի ունենում», - ընդգծել է Փաշինյանը: Հիշեցնելով, որ Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների մասին արդեն դիրքորոշում են հայտնել աշխարհի տարբեր առաջնորդներ՝ Ռուսաստանի իշխանությունները աջակցում են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, սակայն Հայաստանի հարևան Վրաստանը և մի քանի այլ երկրներ աջակցում են ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին՝ լրագրողը հարցրել է․ «Ո՞ւմ եք Դուք պաշտպանում այս հարցում»: Փաշինյանն արձագանքել է․ «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ոչ մի հայտարարություն չի արել, մենք շարունակում ենք հետևել իրադարձությունների զարգացմանը: Պետք է նախ հասկանանք, թե տեղի ունեցողը որքանով է համապատասխանում երկրի Սահմանադրությանը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այստեղ առանցքայինը պետք է լինի Վենեսուելայի ժողովրդի դերը: Ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի վենեսուելացիների համար»: Վրաստանը Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ:Գուաիդոն Վենեսուելայում ծավալված մասշտաբային բողոքի ցույցերի ֆոնին իրեն հայտարարել է երկրի ժամանակավոր ղեկավար: Նրա և ընդդիմության դիրքորոշմանը սատարել են ԱՄՆ-ն, Եվրամիությունը և մի շարք լատինամերիկյան երկրներ:Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր հերթին հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին` Վաշինգտոնին մեղադրելով Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |