Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում կհանդիպի Քոնդոլիզա Ռայսի հետ11 հուլիսի 2008 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը քառօրյա աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, այցի ընթացքում Է.Նալբանդյանը կհանդիպի ԱՄՆ պետական քարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ: Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Սպիտակ Տանը, ԱՄՆ Կոնգրեսում, «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավարության հետ, ինչպես նաեւ ԱՄՆ հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Այցի շրջանակներում Էդնվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես կգա Կարնեգի հիմնադրամում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |