Մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը![]() 26 հունվարի 2019 - 12:06 AMT PanARMENIAN.Net - 87 տարեկանում մահացել է անվանի կոմպոզիտոր Միշել Լեգրանը: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։ Ֆրանսիացի կոմպոզիտոր, գործիքավորող, դիրիժոր և դաշնակահար Լեգրանը ծնվել է 1932թ. Փարիզում: Նրա հայրը ֆրանսիացի կոմպոզիտոր ու դերասան Ռայմոնդ Լեգրանն է և մայրը՝ հայ դաշնակահարուհի Հայկանուշ Մարսել Տեր-Միքաելյանը: Առաջին երաժշտկան փորձը Լեգրանը ստացել է հորից: 11 տարեկան հասակում Միշելն ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա: Ավարտելուց հետո նա բնակության է մեկնել ԱՄՆ, որտեղ երաժշտություն է գրել կինոարվեստի ոսկե ֆոնդ մտած ֆիլմերի համար` «Շերբուրյան հովանոցներ», «Աղջիկները Ռոշֆորից» և այլն: Լեգրանի ստեղծագործությունները կատարել են հայտնի դաշնակահարներ Օսկար Պիտերսոնը, Քաունթ Բեյսյան, Չարլի Պարկերը: Միշել Լեգրանը երեք «Օսկար» և հինգ «Գրեմի» է ստացել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |