Ֆրանսիայի դեսպանի գրառումը Լեգրանի մասին հայերեն է26 հունվարի 2019 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում հայկական ծագումով հայտնի ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ գրառում է կատարել: Գրառումը հայերեն է: «Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Միշել Լեգրանի մեղեդիներնը կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը և յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով»,-ասվում է դեսպանի գրառման մեջ: 87 տարեկանում մահացել է անվանի կոմպոզիտոր Միշել Լեգրանը: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։ Ֆրանսիացի կոմպոզիտոր, գործիքավորող, դիրիժոր և դաշնակահար Լեգրանը ծնվել է 1932թ. Փարիզում:Նրա հայրը ֆրանսիացի կոմպոզիտոր ու դերասան Ռայմոնդ Լեգրանն է և մայրը՝ հայ դաշնակահարուհի Հայկանուշ Մարսել Տեր-Միքաելյանը: Առաջին երաժշտկան փորձը Լեգրանը ստացել է հորից: 11 տարեկան հասակում Միշելն ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա: Ավարտելուց հետո նա բնակության է մեկնել ԱՄՆ, որտեղ երաժշտություն է գրել կինոարվեստի ոսկե ֆոնդ մտած ֆիլմերի համար` «Շերբուրյան հովանոցներ», «Աղջիկները Ռոշֆորից» և այլն: Լեգրանի ստեղծագործությունները կատարել են հայտնի դաշնակահարներ Օսկար Պիտերսոնը, Քաունթ Բեյսյան, Չարլի Պարկերը: Միշել Լեգրանը երեք «Օսկար» և հինգ «Գրեմի» է ստացել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ |