ԱԳ նախարար. ՀՀ համար Արցախի ստատուսի և անվտանգության հարցերը մնում են գերակա![]() 28 հունվարի 2019 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար Արցախի ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները՝ սրա շուրջ են բանակցությունները: Այդ մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Մենք ունենք մեր գերակայությունները ու չի եղել որևէ բան, որ դուք չիմանաք», - ասել է նա՝ հավելելով, որ այդ առումով ընդգծել են նաև խաղաղությանը նպաստող միջավայրի կարևորությունը, հայտնում է Panorama.am-ը: «Մենք որևէ կերպ չենք շեղվել մեր դիրքորոշումներից, երբ ընդգծել ենք այն բոլոր հիմնական սկզբունքները, որոնք վերաբերում են բացառապես խաղաղ կարգավորմանը, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-ասել է նա: Նախարարը վստահեցրել է, որ չկա որևէ բան, որ խափանելու է իրենց դիրքորոշումները։ «Մենք պարտվողական չենք եղել և չենք լինելու»,- ասել էՄնացականյանը։ Անդրադառնալով բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներգրավածության հարցին՝ նախարարը նշել է, որ դա հետևողական աշխատանք է: «Լեռնային Ղարաբաղի ներգրավածությունը նաև պրակտիկ կիրառական հարց է: Եթե ամեն բան միանգամից չի լինում, չի նշանակում, որ մոռացանք, անցանք: Սա մեզ համար շատ կոնկրետ պրակտիկ խնդիր է, որպեսզի ավելի գործնական, ավելի իրատեսական լինել, բանակցային գործընթացում պրոգրես ունենալ», - ասել է նա: Նախարարը նշել է, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն անհրաժեշտություն է, որևէ նորություն չկա։ «Մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի։ Խաղաղությանն այլընտրանք չկա։ Խաղաղության այլընտրանքը կատարստրոֆան է»,- ասել է Մնացականյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե երկու երկրների ղեկավարները երկու-երեք անգամ հանդիպում են առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուղղակի մասնակցության, մեկնաբանություններ կան, որ կարծես շեղում է տեղի ունենում Մինսկի խմբի ձևաչափից՝ նախարարն ասել է. «Չէի ասի։ Առաջինը, որ եղել է երեք հանդիպում, հանդիպումները եղել են հանպատրաստի, օգտագործվել է այն առիթը, որ երկու ղեկավարները գտնվել են նույն վայրում միջոցառումների ժամանակ։ Սա ողջունելի է, դրական է, առիթ է եղել միմյանց ճանաչելու, փոխանակելու տեսլականները, մոտեցումները»։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպմանը։«Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»- գրել է վարչապետը։ Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը: Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |