Եկատերինբուրգում հայ երիտասարդը փրկել է երեխաներին հրդեհից![]() 28 հունվարի 2019 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Եկատերինբուրգում 30-ամյա Գևորգ Ավետիսյանը փրկել է երեխաներին այրվող տնից: «Գևորգն անցնում էր մեքենայով տան մոտով, երբ նկատել է ծուխը: Նա կանգնեցրել է մեքենան և մոտեցել տանը, որն արդեն այրվում էր: Պատուհանից նա տեսել է, որ ինչ-որ մեկը ձեռքով է անում և շտապել է օգնության՝ նա կոտրել է պատուհանը և սկսել է հանել երեխաներին: Տանը 3 երեխա կար՝ երկու 12-ամյա աղջիկ և 10-ամյա տղան: Գևորգը փրկել է բոլորին, ոչ ոք չի տուժել»,-հայտնում է Rusarminfo-ն ՌԴ Սվերդլովսկի շրջանի ԱԻՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայության վրա հղումով: Համոզվելով, որ տանն այլ մարդ չկա, Ավետիսյանը փոխանցել է երեխաներին հարևանուհուն: Ցուցաբերած հերոսության համար Գևորգ Ավետիսյանը պարգևատրվել է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |