Առողջական խնդիրներով նորակոչիկների համար ծառայության այլ ձևաչափ կսահմանվի

Առողջական խնդիրներով նորակոչիկների համար ծառայության այլ ձևաչափ կսահմանվի

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առողջական խնդիրներ ունեցողների համար ծառայության նոր ձևաչափ կարող է սահմանվել:

«Որոշակի առողջական սահմանափակումներ ունեցող անձանց համար, որոնք պետք է պարտադիր ժամկետային ծառայության անցնեն, ՀՀ պաշտպանության նախարարությունը կփորձի 2019 թվականի ընթացքում ծառայության նոր ձևաչափ մշակել», - ասել է Տոնոյանը:

Նա նշել է, որ կառավարության որոշումներով կարգավորվել է բանակից անհիմն ազատվելու հարցը:

«Այժմ մենք ավելի շատ սահմանափակումներով զինծառայողներ ենք զորակոչում, բայց սա ևս խնդրահարույց է: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ԶՈւ -ում ծառայեն իրականում առողջ անձինք»,- նշել է Տոնոյանը:

Հունվարի 28-ին ՀՀ-ն տոնում է Հայաստանի երրորդ հանրապետության զինված ուժերի 27-ամյակը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---