Սեյրան Օհանյանը մտահոգված է վերջին շրջանում Արդբեջանի կողմից արդեն երկրորդ մոնիտորինգի խափանման առնչությամբ11 հուլիսի 2008 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանն իր մտահոգությունը հայտնեց դեսպանին` վերջին շրջանում Արդբեջանի կողմից արդեն երկրորդ մոնիտորինգի խափանման առնչությամբ: Հաշվի առնելով Ա.Կասպրչիկի` օրերս Բաքու կատարելիք այցի հանգամանքը, Ս.Օհանյանը դեսպանին տեղեկացրեց վերջերս Բիշքեկում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածությունների` այն է` երկու երկրների զինված ուժերի շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցման, ինչպես նաեւ անհայտ կորած ազատամարտիկների եւ Ադրբեջանում գտնվող հայ գերիներին վերադարձնելու մասին: Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի, նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ, կարեւորեցին վերջինիս լուծման խաղաղ ճանապարհը: Հիշեցնենք, որ Ադրբեջանական կողմից խափանվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում ս.թ. հուլիսի 10-ին, ժամը 1100 Չինարի գյուղի սահմանահատվածում (Տավուշի մարզ) իրականացվելիք մոնիտորինգը: Ադրբեջանական կողմը չի ներկայացել հանդիպման` պատճառաբանելով, թե իբր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իրենց անվտանգության երաշխիքներն ապահովող հայտագիր չի ներկայացրել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |