Հայաստանը պետք է ամրապնդի հարաբերությունները ԱՄՆ-ի նոր նախագահի հետ, հատկապես եթե դա լինի Բարակ Օբաման

PanARMENIAN.Net - Աշխարհում եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանը պետք է իր ջանքերն ուղղորդի երկրորդ ատոմակայանի ստեղծմանը, ցանկալի է Մեղրիի շրջանում: Այդ մասին հայտարարել է Երեւանի պետհամալսարանի պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը «Հայաստանը մերձավոր արեւելյան տարածքում. ենթակառուցվածքների գլոբալիզացիա» կլոր սեղանի ժամանակ, որն անցել է Երեւանում` Կովկասի ինստիտուտում: Նրա կարծիքով, Հայաստանը պետք է ամրապնդի հարաբերությունները ԱՄՆ-ի նոր նախագահի հետ, հատկապես եթե դա լինի Բարակ Օբաման: «Կենսական կարեւորություն ունի, որպեսզի երկիրը ակտիվորեն մասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագծերին էներգետիկայի եւ տրանսպորտի բնագավառում: Դա անհրաժեշտ է, քանի որ առաջիկա մի քանի տարում գազի գները կաճեն ամենաքիչը հասնելով $500-600-ի մեկ հազար խորանարդ մետրի դիմաց»,- ընդգծել է Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
---