ԱՄՆ կոնգրեսական. Թուրքական դրոշները Կալիֆորնիայի հայկական դպրոցներին՝ վանդալիզմ են30 հունվարի 2019 - 12:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանը դատապարտել են հունվարի լույս 29-ի գիշերը Կալիֆորնիայի 2 հայկական մասնավոր դպրոցների` Ս. Նահատակաց Ֆերահյան երկրորդական վարժարանի ու ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի վրա թուրքական դրոշներով հարձակումը: «Հարավային Կալիֆորնիայի մասնավոր դպրոցները վանդալիզմի են ենթարկվել թուրքական դրոշներով։ Այս դպրոցներ են այցելում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների բազմաթիվ սերունդներ։ Ես կանգնած եմ հայ համայնքի կողքին՝ դատապարտելու ատելության այս ակտը: Իշխանությունները միջադեպը հետաքննում են, և ես հույս ունեմ, որ նրանք կգտնեն կասկածյալներին` կանխելու լրացուցիչ սպառնալիքներն ու ահաբեկումները»,-այս մասին ֆեյսբուքում գրել է Ադամ Շիֆը, հայտնում է Panorama.am-ը։ Ատելության այս ակտը քննադատել է նաև կոնգրեսական Բրեդ Շերմանն ու հայտարարություն տարածել, որում ասվում է, որ տեղեկացվել է Հարավային Կալիֆորնիայում հայկական դպրոցների ու եկեղեցիների վրա իրականացված հարձակման մասին։ «Ես խստորեն դատապարտում եմ վանդալիզմի այս նողկալի արարքը։ Այն հատկապես դաժան է այն մարդկանց համար, որոնց ընտանիքի անդամները մահացել են Հայոց ցեղասպանության ժամանակ։ Կոչ եմ անում իրավապահներին՝ վանդալներին ձերբակալելը դարձնել գերխնդիր»,-ասել է Շերմանն ու Հետաքննությունների ազգային բյուրոյին կոչ արել ատելության այս հանցագործություն ու մեղավորներին քրեական պատասխանատվություն ենթարկել օրենքի ողջ խստությամբ։ Լոս Անջելեսի հայկական դպրոցների վրա թուրքական դրոշներ կախելը ԱՄՆ ոստիկանության կողմից որակվել է որպես «ատելության միջադեպ», ինչը վրդովեցրել է հայ համայնքին. վերջիններս պնդում են, որ սա «միջադեպ» չէ, այլ «հանցանք»։ Հունվարի լույս 29-ի գիշերը Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքի հայկական դպրոցների պատերին գիշերը թուրքական դրոշներ են կախել: Խոսքը մասնավոր դպրոցների՝ Ս. Նահատակաց Ֆերահյան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանների մասին է: Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է որպես «ատելության միջադեպ»:Ֆերահյան վարժարանի ցանկապատերին ու տարածքում կախվել է 11, իսկ Մանուկեյան-Դեմիրճյան վարժարանում՝ Թուրքիայի 2 դրոշ, Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Միկոյան-Գալշոյան խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի Փոփոխությունը կկատարվի փորձնական տարբերակով Ֆրանսիայի դեսպանն Ակադեմքաղաքի տարածքում էր․ Առաջնային է համարել հանրակացարանները, տրանսպորտը Այցելուների թվում էր նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին |