Հուլիսի 13-ին Հայաստան է ժամանում Եվրոպայի խորհրդի Մարդու իրվունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը12 հուլիսի 2008 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հուլիսի 13-ին եռօրյա այցով կժամանի Երեւան` նախագահական ընտրություններից հետո մարտ ամսին հանրահավաքների կապակցությամբ տեղի ունեցած բռնությունների հետաքննության առաջընթացը գնահատելու նպատակով, հաղորդում է Հայաստանում ԵԽ մամլո ծառայությունը: Նա հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ իր գրասենյակի երկու անդամների եւ հետաքննության ազգային հանձնաժողովների հարցերով լայն փորձ ունեցող, միջազգային փորձագետ Յոհան Հիրշֆելդտի ուղեկցությամբ կայցելի բանտեր: «Այս այցը մաս է կազմում Հայաստանի իշխանությունների հետ ընթացող երկխոսության եւ հաջորդում է անցած հոկտեմբեր եւ մարտ կատարած այցերին»,- ասել է Հանձնակատարը: «Հայաստանի մասին իմ վերջին զեկույցում ես կոչ արեցի համապարփակ հետաքննություն անցկացնել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ: Այս այցի նպատակն է գնահատել այս ուղղությամբ կատարված առաջընթացը եւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալ կալանավորվածների քանակի եւ նրանց իրավական կարգավիճակի վերաբերյալ»,- շարունակել է Հանձակատար Համմարբերգը: «Ես նաեւ ի գիտություն եմ ընդունել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից վերջերս ընդունված Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառույթի մասին բանաձեւը: Այս համատեքստում ես նպատակ ունեմ միջազգային մասնակցություն ապահովել երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավման գործում»: Իր այցի ընթացքում Հանձնակատարը կհանդիպի բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ, այդ թվում` Նախագահ Սերժ Սարգսյանի, Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, Խորհրդարանի ներկայացուցիչների, Գլխավոր դատախազի եւ խորհրդարանի ժամանակավոր հետաքննող հանձնաժողովի անդամների հետ: Հանձնակատար Համմարբերգը նաեւ հանդիպումներ կունենա կալանավորված անձանց եւ նրանց փաստաբանների, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացացիական հասարակության ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |