Արևելյան հացամթերքի արտադրամաս՝ ՀՀ-ում. $225,000-ի ներդրում է արվել (վիդեո)

Արևելյան հացամթերքի արտադրամաս՝ ՀՀ-ում.  $225,000-ի ներդրում է արվել

PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին Հայաստանում գործարկվել է արևելյան հացամթերքի արտադրամաս: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Կատարվել է $225,000-ի ներդրում: Առաջիկա 3 տարում նախատեսվում է ևս $150,000-ի ներդրում իրականացնել:

«Ռիվիերա կապիտալի» գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը նշել է, որ սա նորություն է Հայաստանում:

«Կա պահանջարկ թե տեղական, արևելյան խոհանոց ունեցող ռեստորաններից, թե հայրենադարձ սիրիահայերի ու լիբանանահայերի կողմից: Այդ պահանջարկը սրանով բավարարում ենք: Սա սկիզբն է մեր գործունեության: Նախանձախնդիր ենք, որ շուտով ավելացնենք մեր արտադրանքը», - հայտնել է նա:

Արտադրողները մտադիր են արտադրանքը հետագայում արտահանել Թբիլիսի, ապա ավելի մեծ շուկաներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---