Պատգամավոր. ՍՈւ -30 կործանիչների գնման պայմանագիրը ստորագրվել է

Պատգամավոր. ՍՈւ -30 կործանիչների գնման պայմանագիրը ստորագրվել է

PanARMENIAN.Net - Հայոց բանակը համալարվել է «խաղաղություն բերող» բազմանշակետային՝ ՍՈւ-30 ՍՄ կործանիչներով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը: Նա նաև կործանիչի լուսանկարն է հրապարակել։

Պատգամավորը նաև հավելել է, որ պայմանագիրը Ռուսաստանի հետ ստորագրվել է: «Սպասենք տեղ հասնեն»,-նշել է Փամբուխչյանը:

Ավելի վաղ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է ձեռք բերել կործանիչներ, և որ հավանականություն կա, որ խոսքը ռուսական ՍՈւ-30 կործանիչների մասին է:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից PanARMENIAN.Net ին հայտնել էին, որ ՀՀ-մ քննարկում է շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերումը:Նշվում էր, որ բազմաֆունկցիոնալ օդուժի ստեղծման նպատակով քննարկվում է նաև այլ երկների արտադրության կործանիչ ինքնաթիռների ձեռքբերման հարցը:

Ավելի ուշ Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ հայկական կողմը շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերման վերաբերյալ այս պահին որևէ որոշում չունի:«Ուսումնասիրում ենք բոլոր ստացվող առաջարկություններն, ու որոշումները կայացվում են համապատասխան գնի, որակի մատակարարման ժամկետների: Որևիցե որոշում շվեդական JAS-39 Gripen կործանիչների վերաբերյալ այս պահին չկա», - ասել է Տոնոյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---