Սեյրան Օհանյան. Հայ զինծառայողները միշտ պատրաստ են համարժեք պատասխան տալ հակառակորդին14 հուլիսի 2008 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սահմանը հուսալիորեն պաշտպանված է, Ադրբեջանի հետ սահմանակից դիրքերը հագեցած են այն ամենով, ինչ անհրաժեշտ է, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, սահմանային պահակետերի անձնակազմն ապահովված է անհրաժեշտ սպառազինութայմբ եւ միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ հակառակորդին: «Մենք նաեւ մեծապես կարեւորում ենք մարտական հերթապահություն անող մարտիկների սննդի եւ կենցաղային պայմանների հարցը»,-ընդգծել է Օհանյանը: Հուլիսի 12-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ կառավարության անդամները այցելել են Տավուշի շրջանի սահմանամերձ գյուղեր: Ըստ պաշտպանության նախարարի, այցի նպատակն էր «բանակ-հասարակություն-կառավարություն» կապի ամրապնդումը: Երկու շաբաթ առաջ ադրբեջանական տարածքից նշանառուի կողմից սպանվեցին Տավուշի շրջանի Չինար գյուղի երկու բնակիչներ: Պահակետերի պետերից մեկի խոսքերով, ադրբեջանական կողմից գնդակոծություններ լինում են օրը մի քանի անգամ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |