Աշոտյան. Գերմանիան մինչև մայիս կարող է վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը![]() 1 փետրվարի 2019 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան մինչև մայիս կարող է վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հանրապետականների պատվիրակության այցին Գերմանիա, որի կազմում էին ինքը Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Վիգեն Սարգսյանը: Նա հավելել է նաև, որ այցի ընթացքում ՀՀԿ պատվիրակությունը քննարկել է ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրներ։ «Վիզաների ացատականացման երկխոսությունը ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների կարևոր հարցերից է, և այն կմեկնարկի 2020-ին։ Մինչ այդ Հայաստանի կառավարությունը պետք է ավարտի նախապատրաստական բոլոր աշխատանքները»,-ասվում է գրառման մեջ։ Աշոտյանը նաև հավաստիացրել է, որ Հանրապետականի լայն միջազգային կապերը շարունակելու են ծառայել երկու հայկական պետություններին և հայ ժողովրդին։ ՀՀԿ ներկայացուցիչների պատվիրակությունն այցելել է Գերմանիա: Գերմանիայում է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |