Իսրայելական ընկերությունը կրկին «մահապարտ» դրոններ կվաճառի Բաքվին![]() 5 փետրվարի 2019 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությանը կրկին թույլատրվել է Ադրբեջանին վաճառել հայկական կողմի դեմ կիրառված մահաբեր դրոնները, որոնք կարող են պայթուցիկ կրել: Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել է «մահապարտ» անօդաչուները Բաքվին վաճառելու արգելքը: Այդ մասին հայտնել էThe Times of Israel-ը: Orbiter 1K անօդաչուները կարող է են մինչև 2 կգ քաշով պայթուցիկ կրել: Փետրվարի 4-ին ընկերությունը Թել Ավիվի բորսային տեղեկացրել է, որ «մահապարտ» անօդաչուները Բաքվին վաճառելու արգելքն այլևս չի գործում: 2018-ի օգոստոսին Իսրայելի դատախազությունը մեղադրանք էր ներկայացրել անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերությանը՝ անօդաչուների ցուցադրման ժամանակ Ադրբեջանի խնդրանքով հայ զինվորներին Արցախում ռմբակոծելու համար: Զենքի վաճառքը կասեցնելու մասին որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ ընկերությունն Ադրբեջանի հարցումով փորձարկել էր Orbiter 1K տիպի անօդաչու սարքերը Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ ԶԼՄ-ների, իսրայելյան ընկերության 2 աշխատակից հրաժարվել է դա անել, սակայն, այնուամենայնիվ, ընկերության 2 բարձրաստիճան ներկայացուցիչ համաձայնել է գրոհ իրականցնել:Ըստ գեներալ Արմեն Գյոզալյանի, 2016-ի հուլիսի 7-ին նման փորձարկման արդյունքում 2 հայ զինվոր է վիրավորվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |