Մնացականյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին![]() 5 փետրվարի 2019 - 13:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կայանալու է փետրվարի 16-18-ը: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ հանդիպմանը: «Համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը», - նշել է ԱԳՆ խոսնակը: Ավելի վաղ Զոհրաբ Մնացականյանը չէր բացառել, որ Մյունխենում, անվտանգության համաժողովին, կարող է հանդիպել ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ հայտարարել էր, որՀայաստանի համար Արցախի ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները՝ սրա շուրջ են բանակցությունները: Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը: Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |