ՀՀ-ն կարող է գործակցել լեհական «Լուբավայի» հետ ռազմարդյունաբերությունում![]() 6 փետրվարի 2019 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և լեհական «Լուբավա» ռազմարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներին: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետ Փաշինյանը կարևորել է հայ-լեհական կապերի շարունակական զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է քննարկել այդ ուղղությամբ անելիքները: Դեսպան Չեպլակն իր հերթին խոսել է ՀՀ-ի հետ երկկողմ հարաբերությունների խորացման կարևորության մասին և վերահաստատել է ՀՀ վարչապետին ուղղված՝ Լեհաստան այցելելու հրավերը: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմարդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Հայ-լեհական տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը: «Լուբավան» ռազմատեխնիկա և ռազմամթերք արտադրող լեհական ընկերություն է: Այն գործունեություն է ծավալում ավելի քան 60 տարի: Ընկերության արտադրանքը պահանջարկ ունի աշխարհի ավելի քան 40 երկրում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |