ԱՊՀ երկրների ինստիտուտի ներկայացուցիչները մտադիր են այցելել Ղարաբաղ` իրավիճակին ծանոթանալու նպատակով16 հուլիսի 2008 - 15:10 AMT PanARMENIAN.Net - «Ես մտադիր եմ այցելել Լեռնային Ղարաբաղ եւ հանդիպել հանրապետության ղեկավարության հետ: Այցի նպատակն է` առաջին ձեռքերից իմանալ կարծիքը ներքաղաքական գործընթացների մասին»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխաիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքերով, Ռուսաստանում ուշադիր հետեւում էին նախագահական ընտրություններին, որ կայացան Հայաստանում ընթացիկ տարվա փետրվարին: «Հետընտրական գործընթացները լրջորեն մտահոգեցին մեզ: Ընդդիմության հաղթանակը Հայաստանում կնշանակեր քաղաքական կուրսի կտրուկ փոփոխություն դեպի Արեւմուտք, Լեռնային Ղարաբաղը կհանձնվեր եւ կփլուզվեր հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, թեեւ հրապարակավ Լեւոն Տեր-Պետրոսյանը դա չէր ասում: Սակայն, փառք Աստծո, ամեն ինչ լավ ավարտ ունեցավ»,-ընդգծեց Ալեքսանդրովը: Նրա կարծիքով, Հայաստանի նոր ղեկավարությունը «բավականին ամուր է նստած թամբին»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |